Սոցիալական միջավայրը 17-18-րդ դարերում:
Հայաստանում կազմակերպվեցին խանություններ: Այդ խանություններից իր քաղաքական և ստրատեգիական նշանակությամբ կարևոր էր համարվում Երևանի խանությունը, որը կազմակերպվեց 17-րդ դարի առաջին տասնամյակում: Վարչական կենտրոն դարձավ Երևան քաղաքը: Երևանի խանությունը բաժանված էր 13-15 մահալի:Ստեղծված երկրորդ խանությունը Նախիջևանինն էր, որի կենտրոնը Նախիջևանն էր: Երրորդը Մակուի խանությունն էր, կենտրոնը `Մակուի քաղաքը: Արցախ նահանգի հարավ-արևելյան գավառը և Սյունիքի հյուսիսային մի քանի շրջաններ պահպանվեցին որպես մելիքություններ: Հայտնի են Խաչենի և Վարանդայի մելիքությունները: Խանություններում իշխանությունները գտնվում էին պարսիկ պաշտոնյաների ձեռքում:
Комментарии
Отправить комментарий