Сообщения

ինձ ամենից շատ դուր է եկել <<Հայոց լեռներում>> բանաստեղծությունը։ Հովհաննես Թումանյանի այս բանաստեղծությունը իմ կարծիքով հայերի տանջանքների, տխրության մասին է: Սկզբում այդպիսին է և այն տխուր տպավորություն է թողնում քո վրա: Օրինակ, ամենաառաջին տողը՝ <<Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր>>-ը ցույց է տալիս, որ դժվար, մութ ճանապարհ ենք անցել: Բանաստեղծության չորրորդ տունը արտահայտում է հայերի վերաբերմունքը, վիճակը՝ <<Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,                                                                                              Թալանված, ջարդված,                                                                                                                                 Ու հատված-հատված,                                                                                                                            Տանում է իրեն վերքերն անհամար,                                                                                                       

Իսրայել Օրին և հայ ազատագրական մտքի դեգերումները:

Ըստ Իսրայել Օրու հուշերի նա Պռոշյանների տոհմից էր, նրա հայրն էր եղել Իսրայել: Իր հուշերում Օրին նաև գրում է, որ 17-րդ դարի 90-ական թվականներին զբաղվել է ֆրանսիական բանակին պարեն մատակարարելով, մասնակցել ռազմական գործողություններին և գերի ընկել անգլիացիների ձեռքը։ Գերությունից հետո Ֆրանսիա չի վերադարձել, այլ գնացել է Գերմանիա, բնակություն հաստատել Դյուսելդորֆ քաղաքում։1698 թվականին կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու, նրա թագավորը դառնալու և Օսմանյան կայսրության թիկունքում անկախ Հայաստան ու Վրաստան կազմավորելու միտքը։ 1699 թվականին մեկնել է Հայաստան: 

իմումներ քրիստոնյա աշխարհին. հարաբերությունները պապական Հռոմի հետ:

Հայաստանում ձևավորվել էին ռազմական ուժեր, սակայն ունենալով այդպիսի ռազմական ուժ, հազարամյա ստրկությունը բնակչության հիմնական մասի մոտ ձևավորել էր անվստահություն իր նկատմամբ և հույսը դրել էր օտար օգնության վրա: Դրա համար էլ տեղի են ունեցել բազմաթիվ եկեղեցական ժողովներ, որտեղ որոշումներ են կայացվել դիմել Ֆրանսիայի, Գերմանիայի, Հռոմի պապի օգնությանը: 1704 թվականին Իսրայել Օրին մեկնում է Եվրոպա` Հռոմի պապի մոտ: Նրան աջակցում են և նա ստանում է մի փաստաթուղթ, ըստ որի Հռոմի պապը խնդրում էր պարսից շահին, որպեսզի նա շատ չճնշի և չհալածի քրիստոնյա բնակչությանը:

Մշակութային միջավայրը 17-18-րդ դարերում:

18-րդ դարում Արևելյան Հայաստանը դարձավ կարևոր տնտեսական կենտրոն։ Այդտեղով էին անցնում Եվրոպան Ասիայի հետ կապող առևտրային ճանապարհները։ Մեծացավ Հայաստանի քաղաքների դերը, ուր սկսեցին կառուցվել պահեստներ Եվրոպայից, Չինաստանից, Հնդկասատանից, Իրանից և Թուրքիայից բերվող ապրանքների համար։ Հայաստանը, բացի այլ ապրանքներից, արտահանում էր ղարաբաղյան թելեր և յուրահատուկ  երանգավորում  և զարդանախշային ձևավորում ունեցող գորգեր:                                             

Սոցիալական միջավայրը 17-18-րդ դարերում:

Հայաստանում կազմակերպվեցին խանություններ: Այդ խանություններից իր քաղաքական և ստրատեգիական նշանակությամբ կարևոր էր համարվում Երևանի խանությունը, որը կազմակերպվեց 17-րդ դարի առաջին տասնամյակում: Վարչական կենտրոն դարձավ Երևան քաղաքը: Երևանի խանությունը բաժանված էր 13-15 մահալի:Ստեղծված երկրորդ խանությունը Նախիջևանինն էր, որի կենտրոնը Նախիջևանն էր: Երրորդը Մակուի խանությունն էր, կենտրոնը `Մակուի քաղաքը: Արցախ նահանգի հարավ-արևելյան գավառը և Սյունիքի հյուսիսային մի քանի շրջաններ պահպանվեցին որպես մելիքություններ: Հայտնի են Խաչենի և Վարանդայի մելիքությունները: Խանություններում իշխանությունները գտնվում էին պարսիկ պաշտոնյաների ձեռքում: 

Հայաստանը 17-18-րդ դարերում. Քաղաքական միջավայրը:

 16-րդ դարի սկզբից մինչև 18-րդ դարը Հայաստանը շարունակվում էր բաժանված մնալ Մերձավոր Արևելքի երկու տերությունների՝ Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի միջև։ Պարսկաստանում 1720 թվականից սկսվել էին աղվանների արշավանքները,որոնք ապստամբել էին պարսիկ իշխանության դեմ: 1722 թվականին Պարսկաստանում արդեն չկար կենտրոնական իշխանություն: Սակայն հայության համար ավելի սարսափելի էր, որ Հյուսիսային Կովկասի ցեղերի արշավանքները դարձել էին ավելի հաճախակի,որի պատճառը կրոնական հակամարտությունն էր:  1700 թվականին Իսրայել Օրին Հովհան Վիլհելմին է ներկայացնում եռյակ դաշինքը: Սակայն Ավստրիան խափանում է այն,որի պատճառով 1701 թվականին նա մեկնում է Մոսկվա: 1704 թվականին Իսրայել Օրին Հռոմի պապից ձեռք է բերում քրիստոնյաների հալածանքները դադարելու դիմում: 1706 թվականին Պետրոս Մեծը նույնպես գրել է համանման դիմում, Իսրայել Օրուն շնորհել ռուսական բանակի գնդապետի աստիճան, նշանակել դեսպանության ղեկավար և 1707 թվականին ուղարկել Պարսկաստան: 
Աղետ-   Կոտորած, ավերած Աղտոտում(Ռադիոակտիվ,ջրերի,կենսաբանակամ,մթնոլորտի)- Արգելոց-   փակելու և պահելու տեղ, արգելարան Արգելավայր-   փակելու և պահելու տեղ, արգելարան Բնություն- 1. Ամբողջ նյութական աշխարհը. այն ամենը, ինչ որ մարդու գործունեությամբ չի ստեղծվել: 2. Երկիրը և այն ամենը, ինչ որ նրա մեջ է ու նրա վրա, օրգանական ու անօրգանական աշխարհը: 3. Որևէ տեղի բնական տեսարանների՝ առանձնապես բուսական աշխարհի ամբողջությունը: 4. (հնացած): Բնավորություն, բնույթ: 3. Բնական հակում՝ մղում: Բնօգտագործում- Բնական պաշարների և բնական պայմանների օգտագործման և պահպանման ձևերի համախումբ։ Բնապահպանություն- Երկիր   մոլորակի բնական ռեսուրսների պահպանման, վերականգնման և ռացիոնալ օգտագործման չափերի ամբողջությունը Դեգրադացիա- 1. Աստիճանական վատթարացում, դրական հատկանիշների՝ հատկությունների կորուստ, ապաստիճանում: 2. (փոխաբերական) Քայքայում, կազմալուծում: Էկոլոգիա- Կենսաբանության մի բաժինը, որ ուսումնասիրում է կենդանական ու բուսական մարմինների և նրանց շրջապատող միջավայրի փոխհ արաբերությունները: Էկոլո