ինձ ամենից շատ դուր է եկել <<Հայոց լեռներում>> բանաստեղծությունը։
Հովհաննես Թումանյանի այս բանաստեղծությունը իմ կարծիքով հայերի տանջանքների, տխրության մասին է: Սկզբում այդպիսին է և այն տխուր տպավորություն է թողնում քո վրա: Օրինակ, ամենաառաջին տողը՝ <<Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր>>-ը ցույց է տալիս, որ դժվար, մութ ճանապարհ ենք անցել: Բանաստեղծության չորրորդ տունը արտահայտում է հայերի վերաբերմունքը, վիճակը՝
<<Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար, Թալանված, ջարդված, Ու հատված-հատված, Տանում է իրեն վերքերն անհամար, Հայոց լեռներում, Արնոտ լեռներում>>:
Այստեղ նաև արտահայտվում է, որ հայ ժողովուրդը տանում էր այդ տխրությունը իր հետ: Ինձ դուր է գալիս այս բանաստեղծությունը ամենավերջին տունը, որտեղ իմ կարծիքով Հովհաննես Թումանյանը փորձում է հույս ներշնչել ընթերցողներին ապագայի համար: Այն ավելի ուրախ է: Բանաստեղծության սկիզբը արտահայտում էր հայերի վիշտն ու տանջանքները, իսկ վերջը՝ խոսում էր պայծառ ապագայի մասին:
Комментарии
Отправить комментарий