ինձ ամենից շատ դուր է եկել <<Հայոց լեռներում>> բանաստեղծությունը։ Հովհաննես Թումանյանի այս բանաստեղծությունը իմ կարծիքով հայերի տանջանքների, տխրության մասին է: Սկզբում այդպիսին է և այն տխուր տպավորություն է թողնում քո վրա: Օրինակ, ամենաառաջին տողը՝ <<Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր>>-ը ցույց է տալիս, որ դժվար, մութ ճանապարհ ենք անցել: Բանաստեղծության չորրորդ տունը արտահայտում է հայերի վերաբերմունքը, վիճակը՝ <<Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար, Թալանված, ջարդված, Ու հատված-հատված, Տանում է իրեն վերքերն անհամար,